top of page

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի աշխարհագրական ոչ բարենպաստ դիրքը, առկա սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանները, պատերազմական /զինադադարի/ իրավիճակում լինելը, անկայուն վիճակը /անընդհատ թանկացումներ/, քաղաքական դաշտում առկա լարվածությունը և այլն , մարդկանց մոտ առաջացնում են լարվածության բարձր մակարդակ /ինչը բազմիցս հաստատվել է բազմաթիվ հոգեբանական հետազոտությունների արդյունքում/: Մարդկանց մոտ առկա բարձր լարվածությունը մի կողմից կարող է հանգեցնել հոգեսոմատիկ հիվանդությունների առաջացմանը բնակչության մեծ մասի մոտ, մյուս կողմից էլ կարող է բերել քաղաքական անկայունության: Վերը նշվածը ցույց է տալիս , թե որքան ակտուալ է դառնում հասարկության հոգեկան առողջության պահպանման հիմնախնդիրը: Այս խնդրի լուծման ճանապարհներից մեկը հանրությանը հոգեկան առողջության պահպանման մասին իրազեկելն է:

“Էգո” երիտասարդ հոգեբանների հասարակական կազմակերպության նպատակն է` աջակցել Հայաստանի Հանրապետությունում հոգեբանական ծառայության ստեղծմանը և կազմակերպմանը: Կազմակերպվում են `սոցիալ-հոգեբանական հետազոտություններ, անհատական և խմբային զրույցներ, խորհրդատվություն, սուպերվիզիա, կլոր սեղաններ, թրեյնինգներ, գիտաժողովներ, շահերի պաշտպանություն: Կազմակերպության անդամներն են 30 հոգի` հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբաններ: Կազմակերպություն կարող են դիմել երեխաներ 3 - 16 տարեկան, երիտադարդներ 16-35 տարեկան, մեծահասակներ ցանկացած մասնագիտություն ունեցող անձիք , ովքեր ցանկանում են հոգեբանների հետ համատեղ աշխատել:

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

- ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

- ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

- ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

- ՏԱՐԻՔԱՅԻՆ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

- ԱՆՁԻ

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2015 by Ben Frunjyan

Զանգահարել:

091 300 743

​Հասցե:

Հայաստանի Հանրապետություն

ք.Երևան, Վ.Վաղարշյան 3, բն.41

bottom of page