ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի աշխարհագրական ոչ բարենպաստ դիրքը, առկա սոցիալ-տնտեսական ոչ բարվոք պայմանները, պատերազմական /զինադադարի/ իրավիճակում լինելը, անկայուն վիճակը /անընդհատ թանկացումներ/, քաղաքական դաշտում առկա լարվածությունը և այլն , մարդկանց մոտ առաջացնում են լարվածության բարձր մակարդակ /ինչը բազմիցս հաստատվել է բազմաթիվ հոգեբանական հետազոտությունների արդյունքում/: Մարդկանց մոտ առկա արձր լարվածությունը մի կողմից կարող է հանգեցնել հոգեսոմատիկ հիվանդությունների առաջացմանը բնակչության մեծ մասի մոտ, մյուս կողմից էլ կարող է բերել քաղաքական անկայունության:
Վերը նշվածը ցույց է տալիս , թե որքան ակտուալ է դառնում հասարկության հոգեկան առողջության պահպանման հիմնախնդիրը: Այս խնդրի լուծման ճանապարհներից մեկը հանրությանը հոգեկան առողջության պահպանման մասին իրազեկելն է:
“Էգո” երիտասարդ հոգեբանների հասարակական կազմակերպության նպատակն է` աջակցել Հայաստանի Հանրապետությունում հոգեբանական ծառայության ստեղծմանը և կազմակերպմանը:
Կազմակերպվում են `սոցիալ-հոգեբանական հետազոտություններ, անհատական և խմբային զրույցներ, խորհրդատվություն, սուպերվիզիա, կլոր սեղաններ, թրեյնինգներ, գիտաժողովներ, շահերի պաշտպանություն:
Կազմակերպության անդամներն են 30 հոգի` հոգեբաններ, սոցիոլոգներ, իրավաբաններ:
Կազմակերպություն կարող են դիմել երեխաներ 3 - 16 տարեկան, երիտադարդներ 16-35 տարեկան, մեծահասակներ ցանկացած մասնագիտություն ունեցող անձիք , ովքեր ցանկանում են հոգեբանների հետ համատեղ աշխատել: