ԾՐԱԳՐԵՐ
«Էգո» ՀԿ-ն հիմնադրման օրից /1999թ./ կրթության եվ առողջապահության ոլորտներում իրականացրել է քաղաքացիական շահերի պաշտպանությանը ուղղված մի շարք ծրագրեր :
Վերջին տարիներին կազմակերպության կողմից իրականացրած ծրագրերը, ֆինանսավորող կազմակերպությունը, ծրագրի ժամկետը:
-
«Աշխատանքը և սթրեսը» ծրագիրը ֆինանսավորվել է USAID և աջակցվել է “Համաշխարհային Ուսուցում/Հայաստան” կողմից: Ծրագիրը իրականացվել է 01.06.2003թ.-01.03.2004թ.:
-
«Աշխատանքը և սթրեսը» ծրագիրը ֆինանսավորվել է “World Vision” Հայաստանյան ներկայացուցչի կողմից և իրականացվել է Զեյթունի հատուկ կարիքավոր գիշերօթիկ դպրոցում: Ծրագրի իրականացման ժամկետն է 18.03.2003թ.-01.09.2003թ.:
-
«Կարեկցանքը կփրկի աշխարհը» ծրագիրը իրականացվում է 05.05.2000թ. առ այսօր ՙԷգո՚ երիտասարդ հոգեբանների ՀԿ-ի կամավորների ուժերով:
-
«Կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրներ» ծրագիրը «Էգո» կազմակերպության կողմից իրականացվել է 2002-2003թթ.:
-
«Թրաֆիքինգի իրազեկության բարձրացում և ծնողազուրկ երեխաների հզորացում փոխօգնության ակումբի ստեղծման միջոցով» ծրագիրը ֆինանսավորվել է USA/UNDP կողմից և իրականացվել է 01.11.2005թ.-30.07.2006թ.: Հեռ. +37410 566073:
-
«Հետևողական հանդիպումների կազմակերպում և փոխօգնության ակումբի ամրապնդում» ծրագիրը իրականացվել է կազմակերպության կողմից UNDP հակաթրաֆիքինգային ծրագրի ֆինանսավորմամբ:
-
«Հոգեբանի գործունեության կանոնակարգում» ծրագիրը ֆինանսավորվել է USAID/CDPF կողմից: Իրականացվել է 01.06.2007-01.12.07թ.:
-
«Գործնական հոգեբանը համայնքում» ծրագիրը, որը ֆինանսավորվել է USAID/CASP կողմից իրականացվել է 01.06.08թ.-ից 01.12.08:
-
«Ճանաչենք ու վստահենք հոգեբանին» ծրագիրը ֆինանսավորվել է USAID/CASP կողմից իրականացվել է 01.08.08թ.-ից -ից 01.12.08:
«Հանուն հոգեկան առողջության» ծրագիրը իրականացվում է 1999թ. կազմակերպության ուժերով, որի համար էլ խնդրում ենք տրամադրել տարածք: